‘Անչելոտի. «Զիդանն օժտված է լավ մարզչին անհրաժեշտ բոլոր որակներով» ‘

1115

Կարլո Անչելոտին բարձր է գնահատել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի մարզչական ունակությունները, ով կարող է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Ռաֆայել Բենիտեսին:

«Ժամանակին Զիդանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ էր: Այժմ էլ նա մարզչական բավականաչփ փորձ է ձեռք բերում և հիանալի մարզիչ կլինի «Ռեալ»-ի համար:

Զիդանն օժտված է լավ մարզչին անհրաժեշտ բոլոր որակներով: Կարևոր է, որ նա խաղացողի փորձ ունի: Զինեդինն ուժեղ անհատ է: Վստահ եմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի որպես մարզիչ»,- RMC-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Գոդին. «Սուարեսը լավագույն «9» համարն է աշխարհում»’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգայում խաղում են լավագույնները, բայց միշտ չէ, որ նրանք են հաղթում»’