‘Անչելոտի. «Համաձայն եմ՝ ներկայիս «Ռեալ»-ը հիշեցնում է Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն» ‘

772

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ երբեք չի ցանկացել, որ իր թիմը վերահսկի գնդակը պարզապես դրան տիրելու համար: Իտալացի մասնագետը անդրադարձել է շրջանառվող բազմաթիվ տեսակետներին, համաձայն որոնց ներկայիս «Ռեալ»-ը հիշեցնում է Պեպ Գվարդիոլայի ժամանակների «Բարսելոնա»-ն:

«Կարծում եմ` այդ համեմատությունը ճիշտ է արվում: Համաձայն եմ՝ ներկայիս «Ռեալ»-ը հիշեցնում է Գվարդիոլայի «Բարսելոնա»-ն: Ես երբեք չեմ ցանկացել, որ թիմս վերահսկի գնդակը պարզապես դրան տիրելու նպատակով: Նպատակս է, որ սաներս գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեն և արագ կողմնորոշվեն խաղադաշտում` գտնելով ճիշտ լուծումներ:

Ես չեմ ընդունում ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են հարձակման գծում և հետ փոխանցում են կատարում: Պետք է անընդհատ առաջ գնալ»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Ա.Սահակյանի դին, Ս.Սահակյանի և Ս. Նազարյանի մասունքները հանձնվել են հարազատներին’