‘Անչելոտի.«Յուրգենը «Բորուսիային» հասցրեց համաշխարհային մակարդակի» ‘

892

«Կլոպը «Բորուսիային» հասցրեց համաշխարհային մակարդակի»,-հայտարարել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին, ով գովեստի խոսքեր է ասել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին։

«Չեմ հասկանում, թե «Բորուսիայի» հետ ինչ է կատարվում Բունդեսլիգայում։ Վստահ եմ, որ Չեմպիոնների լիգայում դորտմունդցիները կհասնեն լավ արդյունքի։ «Յուվենտուսի» ու «Բորուսիայի» շանսերը հավասար եմ գնահատում 1/8 եզրափակիչում։ Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, ապա ես պարզապես հիանում եմ նրանով։ Յուրգենը «Բորուսիային» հասցրեց համաշխարհային մակարդակի։ Նրա թիմերը խաղում են արագ ֆուտբոլ՝ անցկացնելով հիանալի հակագրոհներ։ Նախորդ տարի Չեմպիոնների լիգայում մեզ համար ամենաշատ խնդիրներ առաջացրեց հենց «Բորուսիան»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմը 19 միավորով 16-րդ տեղում: 

Նախորդ հոդվածը‘Պավել Նեդվեդը՝ «Բորուսիայի» հետ դիմակայության և Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին’
Հաջորդ հոդվածը‘ Գողը փորձել է սողոսկել «Բավարիա»-ի գրասենյակ՝ ներկայանալով ֆուտբոլիստ’