‘Անչելոտի. «Ռոնալդուն ամեն ինչ կանի ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար»’

785

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է «Բավարիան», համոզված է՝ Կրիշտիանու Ռոնալդուն ջանք չի խնայելու ևս մեկ անգամ «Ոսկե գնդակ» ստանալու համար:

-Ռոնալդուն ցանկանում է ևս մեկ անգամ ստանալ «Ոսկե գնդակը»: Դա նրա համար հիանալի մոտիվացիա է: Նա ամեն ինչ կանի նպատակին հասնելու համար: Կարծում եմ՝ նույնը կարելի է նաև Մեսսիի մասին մասին: Բարդ է ասել, թե ով կստանա հաջորդ «Ոսկե գնդակը»: Գուցե այն բաժին հասնի Նեյմարին, ով ֆանտաստիկ տեխնիկա ունի, կա՛մ Խամես Ռոդրիգեսին, կա՛մ էլ Լուիս Սուարեսին: Ամեն դեպքում Ռոնալդուն հաստատ ձգտելու է ևս մեկ անգամ ստանալ այդ մրցանակը, իսկ Մեսսին նրա գլխավոր մրցակիցն է,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Eurosport»-ից:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ» ստացել է 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 2008, 2013, 2014 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում են աշխարհի լավագույն ակումբները’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. ««Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան մոռանալու է իր խաղաոճի մասին»’