‘Անչելոտի. «Ռոնալդուն թիմին կարող է օգտակար լինել նաև առանց գոլերի»’

1133

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովել է թիմի առաջատար Քրիստիանու Ռոնալդուին Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո, որն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Իտալացի մասնագետը նշել է, պորտուգալացին, ով գոլ չի խփել հունվարի 18-ից, կարող է թիմին օգուտ տալ նույնիսկ առանց գոլեր խփելու։

-Ռոնալդուն այսօր շատ լավն էր։ Նրա համար գոլեր խփելը պարտադիր չէ փայլելու համար։ Նա թիմին կարող է օգտակար լինել նաև առանց գոլերի։ Նա գոլային փոխանցում կատարեց, վտանգավոր հարված կատարեց և սխալ փոխանցումներ չէր կատարում։ Կրիշտիանուն ոչ քիչ թվով սուր պահեր ստեղծեց մրցակցի տուգանային հրապարակի մոտ,-մասնագետի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Նախորդ հոդվածը‘Սահմանադրությունը ոտքիս տակ, սարից իջա ես քաղաք’
Հաջորդ հոդվածը‘ Արթուր Աբրահամը վերջին ստուգողական մենամարտերն է անցկացնում’