‘Անչելոտի. ««Սան Լորենցոյի» դեմ պետք է իդեալական խաղալ բոլոր դիրքերում»’

970

«2014-ը լավ ավարտելու համար մենք պետք է այստեղ տիտղոս նվաճենք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ: Արքայական ակումբի մրցակիցը կլինի Արգենտինայի «Սան Լորենցոն»:

«Ես դիտել եմ «Սան Լորենցոյի» բազմաթիվ հանդիպումներ: Մենք պետք է իդեալական խաղանք բոլոր դիրքերում: Սերխիո Ռամոսի խաղալու մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել: Նա թեթև վնասվածք ունի: Քրիստիանո Ռոնալդուն լավ վիճակում է: Հույս ունեմ, որ նա վաղը գնդակ կխփի: Նա ամեն ինչից գոհ է: Չիչարիտոն չի խաղա մեկնարկային րոպեներից: Այս խաղում շատ կարեւոր է ունենալ ուժեղ պահեստայիններ»,- Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքտ:

Դեկտեմբերի 20-ին կայանալիք «Ռեալ» — «Սան Լորենցո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Նախորդ հոդվածը‘Վան Գալին լրագրողները զայրացրել են’
Հաջորդ հոդվածը‘Մառախուղի պատճառով երկու ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»’