‘Անչելոտի. «Սևիլիան լավ խաղաշրջան անցկացրեց»’

1295

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո  Անչելոտին բնութագրել է ՈՒԵՖԱի սուպերգավաթի համար հանդիպման հակառակորդ թիմին՝ «Սևիլիայ»-ին:

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա оգոստոսի 12-ին:

««Սևիլիան» լավ խաղաշրջան անցկացեց: Նրանք  արժանիորեն նվաճեցին  Եվրոպայի լիգայի չեմպիոնի կոչումը: Անհաջող մեկնարկից հետո թիմը համախմբվեց և ցուցադրեց թիմային միասնություն: Ամռանը թիմից հեռացավ առաջատարը՝ Իվան Ռակիտիչը, սակայն դրանից «Սևիլիան» չի թուլացել: Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ այս պահին մենք շատ քիչ բան գիտեք մեր հակառակորդների մասին: Թիմը փոխվել է՝ շատերը եկել են, մի մասն էլ հեռացել է: Տեսնենք, ինչպես կդասավորվեն հանգամանքները», — իսպանական լրատվամիջոցներին ասել է Կառլո Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Շուն կա՝ հաչոցով գայլ է փախցնում, շուն կա՝ գայլ է բերում հոտի վրա’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը վեց հոգու հանել է տրանսֆերի’