‘Անջատականները ԵԱՀԿ առաքելությանը թույլ չեն տալիս մուտք գործել «Բոինգի» կործանման վայր’

980

ԵԱՀԿ դիտորդներին միայն սահմանափակ մուտք են թույլատրել մալայզիական «Բոինգի» կործանման վայր: 30 հոգանոց առաքելությունը Դոնեցկի մարզ է ժամանել տեղում իրավիճակի մոնիթորինգ անցկացնելու նպատակով: Սակայն ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ Թոմա Գրեմինգի խոսքով՝ տեղի զինված խմբավորումները փակել են դիտորդների ճանապարհը:

Մինչդեռ ավելի վաղ մալայզիական լայների անկման տարածքը վերահսկող անջատականները խոստացել էին թույլ տալ մուտք գործել աղետի վայր և ապահովել փորձագետների միջազգային հանձնախմբի անվտանգությունը:

Ինչպես նախօրեին իր մամլո հաղորդագրության մեջ նշել է ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած կոնտակտային խումբը, Դոնեցկի անջատականների հետ տեսաբանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Բոինգ-777»-ի կործանման վայրը փակել կողմնակի մարդկանց համար: Տեղի ուկրաինական իշխանություններին հնարավորություն է տրամադրվելու սկսելու դիակների տեղափոխման աշխատանքները:

ԵԱՀԿ առաքելությունը ժամանել է հինգշաբթի, սակայն մինչև հիմա չի կարողանում սկսել աշխատանքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ’
Հաջորդ հոդվածը