‘Անջատականները օդանավի աղետը համարում են Պոռոշենկոյի խոստացած «անակնկալը» և հաղորդում են «ոչ թարմ» դիակների մասին’

1427

Մալայզիական լայների կործանումն Ուկրաինայի արևելքում նախագահ Պոռոշենկոյի խոստացած հենց այն «տհաճ անակնկալն» է, որ Ուկրաինայի ուժայինները խոստացել էին մատուցել Դոնեցկի և Լուգանսկի վրա գրոհելու ժամանակ: «Ինձ համար հիմա հասկանալի են Պոռոշենկոյի խոսքերը, թե աշխարհազորայիններին «անակնկալ» է սպասվում, -РИА Новости-ին հայտարարել է ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:- Սա հենց այդ «անակնկալն» էր թե՛ աշխարահազորայինների և թե՛ միջազգային ողջ հանրության համար»:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության տեղեկատվական կենտրոնի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն հայտարարել էր, թե նախագահ Պոռոշենկոն «գաղտնի պլան» ունի, որի իրագործումը «տհաճ անակնկալ է լինելու ահաբեկիչների համար»:

Իր հերթին՝ Դոնեցկի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարյովը հայտարարել է, թե մալայզիական օդանավը խոցվել է անկման վայրից 200-300 կմ հեռավորության վրա, այսինքն՝ ոչ թե Դոնեցկի, այլ Դնեպրոպետրովսկի մարզի տարածքում:

Իսկ Ուկրաինայի հարավ-արևելքում անջատականների ռազմական հրամանատար Իգոր Գիրկինը (Ստրելկով) իր բլոգում տեղեկացրել է, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են մարդկանց դիակներ, ովքեր ակներևաբար շատ ավելի շուտ են զոհվել: «Դիակները հավաքող մարդկանց տվյալներով՝ դրանց զգալի մասը «թարմ» չէ. մարդիկ մահացել են մի քանի օր առաջ,- գրել է Ստրելկովը: — Այս լուրի հավաստիությունը չեմ պնդում, հարկավոր է դատաբժիշկների եզրակացությունը»: Փոխանցում է  newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե Ծիրան»-ի կինոփառատոնի շրջանակներում երեկ ցուցադրված ֆիլմերը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ԱԳՆ. «Բոինգի» «սև արկղերը» պետք է մնան Ուկրաինայում’