‘Անջատականներն արձագանքել են միջանցքի վերաբերյալ Պուտինի կոչին’

1076

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության անջատականներն արձագանքել են Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին և հայտարարել, որ պատրաստ են մարդասիրական միջանցք տրամադրել շրջապատված ուկրաինական զորամասերին:

Ուրբաթ գիշերը Կրեմլի կայքում հրապարակվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը «Նովոռոսիայի աշխարհազորայիններին», որով նա առաջարկում էր միջանցք բացել  Ուկրաինայի արևելքում շրջապատման մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների համար:

Դրանից անմիջապես հետո «Россия24» հեռուստատեսության եթերից այդ ծրագրի պաշտպանությամբ հանդես եկավ ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն՝ վերապահությամբ, որ հումանիտար միջանցք ստանալու համար Ուկրաինայի ազգային գվարդիան պետք է հանձնի ծանր սպառազինությունը և զինամթերքը: Ընդ որում՝ նա շեշտել է, որ այդ պայմանները ԴԺՀ-ն առաջ է քաշում որպես երաշխիք՝ այն բանի, որ այդ զենքը չի գործածվի անջատականների դեմ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս. թ. օգոստոսի 29-ից մինչև օգոստոսի 30-ը Կենտրոն վարչական շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը պահպանել է կառավարության նախկին տնտեսական թիմը’