‘Անջելինա Ջոլին մտածում է կինոյից հեռանալու մասին’

1161

Անջելինա Ջոլին հարցազրույցում, որի վրա հղում է կատարում Digital Spy կայքը, խոստովանել է, որ հումանիտար գործունեությունը ավելի շատ ժամանակ է խլում, քան աշխատանքը կինոյում, սակայն միևնույն է, նա մտադիր չէ հրաժարվել ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնից: Իսկ կինոկարիերան կարող է վերջանալ մոտ ապագայում. «Մտածում եմ, որ պետք է հրաժարվեմ նկարահանումներից, երբ իմ երեխաները դեռահաս դառնան: Ես ստիպված կլինեմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, տանը»,- ասել է դերասանուհին:

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Մոուրինյոն անհավանական ուժեղ անհատ է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավարը մտադիր է վերադառնալ հայրենիք’