‘Անջելինա Ջոլին և Դևիդ Բեքհեմը միասին կմասնակցեն Emporio Armani-ի նոր գովազդային արշավին’

1146

Անջելինա Ջոլին և Դևիդ Բեքհեմը կմասնակցեն Emporio Armani աշխարհահռչակ նորաձևության տան նոր գովազդային արշավի նկարահանումներին, տեղեկացնում է Newsland լրատվական կայքը:

Armani-ի մոտ կանգնած աղբյուրներից մեկը մասնավորապես նշել է. «Եթե Դևիդ Բեքհեմը և Անջելինա Ջոլին համաձայնագրեր են ստորագրել Armani-ի հետ, ապա անհրաժեշտ է միավորել նրանց: Նրանք տարբեր լսարանների են հետաքրքրում և այդ համագործակցությունը կարող է հանդիսատեսի մոտ մեծ ակտիվություն ստեղծել, ինչի շնորհիվ Armani-ն կբարձրանա մրցակիցներից: Դեռ մի քանի կետեր կան, որոնք հարկավոր է քննարկել, սակայն շուկայագետների առջև արդեն տպագիր գովազդային արշավի ծրագիր մշակելու խնդիր է դրված»:

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Սահակյան. Եկեք «փոխզիջում» բառից խուսափենք, որովհետև մենք չենք բանակցում, որ փոխզիջումների գնանք’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Պահանջվում են $180 հազարանոց զուգարանների վերանորոգման մասնագետներ ‘