‘Անջեյ Կասպրշիկ. Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են խոսքս’

449

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «Հայլուր» լրատվականի եթերում հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման առնչությամբ իր խոսքը:

Ինչպես հաղորդում է tert.am-ը, հաղորդավարի հարցին, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել են, թե Անջեյ Կասպրշիկն ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը տեղակայված է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, ԵԱՀԿ պաշտոնյան պատասխանել է՝ ասելով. «Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը»։

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդն է» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի կինն Օբամայից «դուրեկան» է ‘