‘Անջեյ Կասպրշիկ. Դիպուկահարներին հեռացնելով` կողմերը կնպաստեն վստահության բարձրացմանը — News.am’

883

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը NEWS.am-ի հետ հարցազրույցում խոսում է ղարաբաղա-ադրբեջակական սահմանից դիպուկահարների դուրսբերման անհրաժեշտության մասին:  

Նրա խոսքով, դիպուկահարներն են պատասխանատու սահմանին եւ շփման գծում մահվան եւ վիրավորումաների դեպքերի մեծ մասի համար։

«Դիպուկահարների հեռացումը կյանքեր կփրկեր եւ կթուլացներ լարվածության մակարդակը։ Դիպուկահարներին հեռացնելու համաձայնություն տալով՝ կողմերը նաեւ կնպաստեն միմյանց հանդեպ վստահության բարձրացմանը եւ արդյունավետ բանակցությունների առավել բարենպաստ միջավայր կստեղծեն», — ասում է դեսպան Կասպրշիկը:

Նա նաեւ նշում է, որ ԵԱՀԿ առաքելության այցերը սահման եւ շփման գիծ չեն կարող փոխարինել հրադադարի վերահսկողության մեխանիզմներին, որոնք կարելի է տեսնել աշխարհի տարբեր բազմաթիվ մասերում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք News.am-ում. 

Նախորդ հոդվածը‘Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում’