‘Անտարկտիդայում կորել են պետդումայի պատգամավորներ Սիդյակինը և Սավչենկոն’

1055

ՌԴ պետդումայի պատգամավորներ և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամներ Ալեքսանդր Սիդյակինը և Օլեգ Սավչենկոն կորել են Անտարկտիդայում: Այդ մասին հունվարի 14-ին Սիդյակինի Twitter-ում գրել է նրա մամլո քարտուղար Պավել Սկլյանչուկը:

«Բարև, ես Պավելն եմ՝ Ալեքսանդր Գենադևիչի մամլո քարտուղարը: Նա և պատգամավոր Սավչենկոն կապի մեջ չեն մտնում Անտարկտիդայից: Վախենամ՝ դժբախտություն է պատահել»,- գրել է մամլո քարտուղարը:

Սկլյանչուկը Slon.ru-ին պատմել է, որ Սիդյակինն ու Սավչենկոն պետք է բարձրանային Վինսոն գագաթը, որը Անտարկտիդայի ամենաբարձր կետն է: Պատգամավորները մարզաճամբարից մեկնել են ուղեկցորդի հետ և պետք է արբանյակային հեռախոսով կապի մեջ մտնեին  վերջին վերելքից առաջ, սակայն դա չեն արել:

Անտարկտիդայում այժմ մոտավորապես -45 աստիճան է,  ուժեղ քամիներ են: Դեռևս վաղ է որոնողական-փրկարար գործողություններ սկսել, քանի որ պատգամավորները, Սկլյանչուկի խոսքով՝ հմուտ լեռնագնացներ են, իսկ եղանակը խոչընդոտում է փրկարարների աշխատանքը: Փոխանցել է tvrain. ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՌԴ նախագահը Օսվենցիմ այցելելու պաշտոնական հրավեր չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘Միթ Ռոմնին կրկին կպայքարի Սպիտակ տան համար’