‘«Անտիդասադուլավորներն», ըստ էության, 2 օր է՝ դասադուլ են անում’

3778

ՀՊՃՀ դասախոս Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Պոլիտեխում արդեն երկրորդ օրն է, ինչ ուսխորհրդի անդամները դասերը թողած, դասի ժամին դասադուլ են անում, որ ասեն, որ իրենք դեմ են դասադուլին։ Պլակատներն առած՝ կանգնած են Կենտրոնական մասնաշենքի դիմաց ու գոռում են. «Մենք ընտրում ենք ուսման ուղին», «Հեռացիր հացադուլ», «Ոչ թե ԲԱՐԵՎ, այլ ՀԱՋՈՂ», և այլն։ Ասեմ, որ անտիդասադուլին մասնակցում էին իմ այն ուսանողները, ովքեր դասի երբեք չեն գալիս, ու դաս էլ չեն սովորում, ու սովորելու նկրտումներ ի ծնե չունեն։ Նշեմ նաև, որ անտիդասադուլավորները այդպես էլ մնացին պլակատներով կանգնած՝ դասադուլավորներին սպասելիս… Վերջիններս այդպես էլ չեկան։ Փաստորեն, դասադուլ այսօր Պոլիտեխում արեցին միայն անտիդասադուլավորները։ Չե՞մ նի իռոնիա սուձբի»։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ մարդասիրական օգնություն, կամ՝ ապացուցում ենք անապացուցելին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ անգամ «Բազայի նախագահ» են կոչում’