‘Անտոնիո Կասանո. Աշխարհի վերջը հեռու չէ’

963

Իտալական «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն պատասխանել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը հայտարարել էր, թե Կասանոն թուրինյան ակումբի համար չէ, քանի որ շատախոս է:

«Կոնտեն ասել է, որ ես չափից դուրս շա՞տ եմ խոսում: Բայց այդ ես չէի որակազրկվել պայմանավորված խաղերի վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու համար:

Իմ կարիերայի ընթացքում հիմար արարքներ շատ եմ արել, որի համար ինձ հաճախ պատժել են: Բայց եթե Կոնտեն սկսի ինձ բարոյականություն քարոզել, ուրեմն աշխարհի վերջը հեռու չէ»,- Կասանոյի խոսքն է մեջբերում Football Italia-ը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի կառավարությունը մեծացնում է Հոլոքոստի զոհերին տրվող փոխհատուցման չափը ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելական բանակը 30 հազարանոց զորակոչի լիազորություն է ստացել ‘