‘Անտոնիո Կոնտեն երեք տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ’

1026

Ապրիլի 4-ի առավոտյան Լոնդոն ժամանած Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երեք տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։ Այդ մասին հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կոնտեն լոնդոնյան ակումբի հետ աշխատանքը կսկսի Եվրո-2016-ից հետո՝ փոխարինելով հոլանդացի Գուս Հիդինկին, որը թիմը գլխավորում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։ 

«Ես ուրախ եմ այսօր պաշտոնապես հայտարարել «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու մասին։ Դրանով կավարտվեն բոլոր խոսակցությունները, եւ ես կկարողանամ կենտրոնանալ Իտալիայի հավաքականում իմ աշխատանքի վրա։ «Չելսիի» մասին դարձյալ կխոսեմ միայն Եվրո-2016-ի ավարտից հետո»,- Կոնտեի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Չելսիում» Կոնտեի տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի ապագայի հարցով կկողմնորոշվի գարնանը’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Կոստան ուզում է հեռանալ «Չելսիից»’