‘Անտոնիո Կոնտե. Ապշած եմ Կասանոյի խոսքից’

897

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կոնտեի մի շարք արտահայտություններին:

«Կարդալով Կասանոյի հայտարարությունները, ես ապշած եմ, եւ ստիպված եմ որոշակի պարզություն մտցնել:

Առաջին հերթին ես երբեք չեմ օգտագործել «բարոյականություն» արտահայտությունը, չնայած դրա պակաս չեմ զգում: Ես արդեն հայտնել եմ իմ տեսակետը պայմանավորված խաղերի գործով իմ որակազրկման շուրջ:

Երբ ինձ հարցրեցին, թե ինչ չափանիշներով ենք «Յուվենտուսի» համար ֆուտբոլիստներ հավաքագրում, պատասխանեցի, որ մենք դիտարկում ենք, թե ինչպես է մարդը իրեն դրսեւորում խաղադաշտում, մարզումների ժամանակ, հարգում է արդյոք կանոնները եւ հանդիպման մյուս մասնակիցներին, եւ որքանով է հավատարիմ ընդհանուր գործին եւ իր թիմին:

Կասանոն մեկ անգամ չէ իր գործողություններով ցույց տվել, որ չունի անհրաժեշտ այն որակները, որոնք ես փնտրում եմ: Հիշենք նրա մեկնաբանությունները Ֆաբիո Կապելոյի հասցեին, երբ վերջինս գլխավորում էր Մադրիդի «Ռեալը», կամ նրա անվայել ժեստերը մրցավար Ռոբերտո Ռոզետիի հասցեին:

Իր ինքնակենսագրական գրքում Կասանոն այլ պատմություններ էլ է ներկայացրել: Այնպես որ ես ավելացնելու բան չունեմ»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել աշխարհի ամենաթանկ կործանիչը’
Հաջորդ հոդվածը‘2013-ից անվճար իրավաբանական օգնությունը հասանելի կլինի բոլոր կարիքավորներին’