‘Անտոնիո Կոնտե. Կարողացանք ապացուցել, որ ակումբների բյուջեների տարբերությունն այդքան էլ ակնհայտ չէ խաղադաշտում’

805

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ խաղային օրվա «Յուվենտուս» — «Ռեալ Մադրիդ» (2-2) խաղից հետո հրավիրված մամլո ասուլիսում անդրադարձել է իր թիմի մարզավիճակի խնդրին: «Մենք տուժեցինք երկրորդ խաղակեսում, երբ փորձում էինք պահել հանդիպման հաշիվը: Պատճառը մեր հագեցած խաղացանկն էր: Խաղի լավագույն ֆուտբոլիստը, իմ կարծիքով, Իկեր Կասիլյասն է, ով մի քանի անգամ փրկեց իր թիմին: Մենք կարողացանք ապացուցել, որ ակումբների բյուջեների տարբերությունն այդքան էլ ակնհայտ չէ խաղադաշտում», — նշել է Կոնտեն, ում թիմը դեռևս լավ հնարավորություններ է պահպանում «փլեյ-օֆֆում» հայտնվելու համար:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայի առաջնորդի մորաքույրը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բյուջեի 9 ամսվա կատարողականը. Եկամտային մասը գերակատարվել է, ծախսայինը` թերակատարվել’