Անտոնով․ ԱՄՆ-ը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում

196

ԱՄՆ-ն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Ուկրաինայում, հենց նա էլ պետք է վերականգնի այդ երկիրը։

Այդ մասին չորեքշաբթի, պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ամերիկյան վարչակազմն է «ամբողջովին կրում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը», հետևաբար՝ հենց ԱՄՆ-ը պետք է վերականգնի երկիրը։ Այդ կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որը չորեքշաբթի, ելույթ ունենալով Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում, կարծիք էր հայտնել, թե, ի վերջո, Ռուսաստանը ստիպված է լինելու վճարել Ուկրաինայի վերականգնման համար։

Դեսպանը շեշտել է, որ ուկրաինական ճգնաժամը  Ռուսաստանի սահմանների մոտ «լարվածության օջախ ստեղծելու  և Ուկրաինան «հակաՌուսաստան» դարձնելու՝ Միացյալ Նահանգների բազմամյա և նպատակասլաց ջանքերի հետևանքն է»։

Ուկրաինայի վերակառուցման հարցով երկրորդ համաժողովը մեկնարկել է չորեքշաբթի օրը Լոնդոնում։ Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի հայտարարության համաձայն՝  երկօրյա համաժողովին մասնակցելու են ավելի քան հազար արտասահմանցի հյուրեր 61 երկրներից, նաև հասարակական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըCalciomercato․ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով