Անտոնով․ ԱՄՆ-ի նոր հակառուսաստանյան պատժամիջոցները խախտում են խաղի կանոնները

390

Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր սահմանափակող միջոցառումները, որոնք առնչվում են նաև ոսկու և արդյունաբերական էքսպորտի շրջանառությանը, խախտում են խաղի գործող կանոնները ամբողջ տնտեսության համար։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով հակառուսաստանյան պատժամիջոցների նոր փաթեթի մասին հարցին։

«Շուկան տեսնում է, որ ամերիկյան իշխանությունների գործողությունները անկանխատեսելի են, քաոս ու խուճապ են տարածում։ Հայրենական արդյունաբերությունը էական դեր է կատարում գլոբալ ընտեսությունում։ Նոր արգելքները, որոնք վերաբերում են նաև ոսկուն և արդյունաբերական էքսպորտին, խախտում են խաղի առկա կանոններն ամբողջ տնտեսության համար»,- շեշտել է ռուսաստանցի դիվանագետը։

Ըստ դեսպանի՝ «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը սրել է համաշխարհային տնտեսության մեջ եղած ճգնաժամային երևույթները։ Ամենուրեք նկատվում է գործարար ակտիվության նվազում, տրանսպորտային-լոգիստիկ շղթաների ոչնչացում, ներդրումային հոսքերի դանդաղում, խնդիրներ աշխատանքի շուկայում, բիզնեսի և բնակչության իրական եկամուտների նվազում»,- նշել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Միլանը» կես տարվա պայմանագիր է կնքել Իբրահիմովիչի հետ
Հաջորդ հոդվածըՌաֆայել Մարկեսը վերադառնում է «Բարսելոնա»