Անտոնով․ ԱՄՆ-ի և ՌԴ-ի  հնարավոր բախման վերաբերյալ հռետորաբանությունն անթույլատրելի է

100

ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինված ուժերի միջև ուղիղ բախման վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունն անթույլատրելի է պատասխանատու միջուկային տերության համար։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Փորձելով յուղ լցնել ուկրաինական պատերազմի կրակին՝ այստեղ վերջնականապես կորցրել են կապն իրականության հետ և հեշտությամբ դատողություններ են անում մեր երկրների զինված ուժերի ուղիղ բախման հնարավորության մասին։ Նման կարգի սադրիչ հռետորաբանությունն անթույլատրելի է միջուկային տերության համար»,- ընդգծել է դիվանագետը։

Դեսպանն այդ կերպ մեկնաբանել է ԱՄՆ իշխանությունների այն պնդումները, թե Ուկրաինայում հաղթելու դեպքում Ռուսաստանը կանգ չի առնի և կներխուժի ՆԱՏՕ-ի պետություններից մեկը, և դա Միացյալ Նահանգները կներքաշի հակամարտության մեջ ու ռուսաստանյան և ամերիկյան զինված ուժերի ուղիղ բախման առիթ կհանդիսանա։

Նախորդ հոդվածըԲրազիլիայի առաջնությունում հայտնի է 2023 թվականի չեմպիոնը
Հաջորդ հոդվածըՌԴ նախագահը բանակցություններ է վարել Աբու Դաբիում և Էր Ռիյադում