Անտոնով․ «Հանուն դեմոկրատիայի գագաթնաժողովի» մասնակիցներն անտեսել են ՈՒՈՒԵ-ի դեմ հալածանքները

204

ԱՄՆ-ի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցները չեն արձագանքել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքներին, ինչը հակասում է այդ համաժողովի հռչակած նպատակներին, չորեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ հալածանքները միջազգային իրավաբանական փաստաթղթերով երաշխավորված՝ կրոնական իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներ են, ինչպես նաև հավատացյալների նկատմամբ խտրականության աղաղակող օրինակ,- ասվում է դիվանագետի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ՌԴ դիվանագիտական առաքելությունը։- Հոգևորականների հալածանքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով» է անցկացնում, որտեղ հնչում են կարգախոսներ անձի, խոսքի, խղճի և դավանանքի ազատությունները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ»։

«Կիևյան իշխանությունների հրեշավոր գործողությունների նկատմամբ արձագանքի բացակայությունը հակասում է այդ գագաթնաժողովի հռչակած նպատակներին,- շեշտել է Անտոնովը։- Ի՞նչ է նշանակում միջոցառման մասնակիցների լռությունը վանականների նկատմամբ խտրականության կապակցությամբ։ Դա անտարբերությո՞ւն է, երկակի չափորոշիչնե՞ր են, թե՞ ԱՄՆ հրահանգներին կուրորեն հետևելու վկայություն»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին
Հաջորդ հոդվածըՆախկին խորհրդական․ Ուկրաինան պետք է խուսափի ուժային լուծումից Կիև-Պեչորյան վանքում