Անտոնով․ Սահմանափակումները հանելու ԱՄՆ որոշումը ճիշտ քայլ է

551

ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը՝  չեղարկել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ֆինանսական սահմանափակումները, թեպետ ուշացած, բայց ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է, հայտարարել է Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցին։

«Հարկ եղավ շատ աշխատել, որպեսզի Վաշինգտոնին ստիպենք գիտակցել այն նշանակալի վնասը, որ պատճառում են պատժամիջոցները մեր դիվանագետներին ամբողջ աշխարհում։ Հուսով ենք, որ բանկերը ճիշտ կընկալեն ֆինասական կարգավորողի ազդանշանը և կդադարեն արգելափակել փոխանցումները, որոնք անհրաժեշտ են ռուսաստանյան արտասահմանյան հաստատությունների կանոնավոր գործունեության համար»,- ասել է դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ Բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականի կազմը