Անտոնով․ ՌԴ-ն Կրեմլի վրա ուկրաինական գրոհին կպատասխանի

158

Ռուսաստանը կպատասխանի Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակմանը, երբ դա անհրաժեշտ համարի։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ինչպե՞ս կվարվեին ամերիկացիները, եթե ինչ-որ դրոն հարվածեր Սպիտակ տանը, Կապիտոլիումին կամ Պենտագոնին։ Պատասխանը ուզածդ քաղաքական գործչի և առհասարակ՝ ցանկացած սովորական մարդու համար ակնհայտ է․ պատիժը կլիներ կոշտ և անխուսափելի։ Ռուսաստանը կպատասխանի այդ լկտի և ինքնագոհ ահաբեկչական հարձակմանը, կպատասխանի այն ժամանակ, երբ հարմար համարի։ Կպատասխանի՝ այն վտանգի գնահատման համապատասխան, ինչը Կիևն ստեղծել է մեր երկրի ղեկավարների համար»,- ասվում է դիվանագետի մեկնաբանություններում։

Իսկ ՌԴ պետդումայում «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի կարծիքով՝ անօդաչուների գրոհը Կրեմլի վրա Ուկրաինայի իշխանությունների կողմից ահաբեկության դրսևորում է։

«Կրեմլի վրա գրոհը, քաղաքական առաջնորդների դեմ մահափորձերը, դիվերսիաները երկաթուղու, էլեկտրահաղորդիչների գծերի, ենթակառույցների օբյեկտների վրա, այդ թվում՝ Ղրիմի կամրջի պայթեցումը, գազախողովակների պայթեցումները՝ այդ բոլորը կիևյան ռեժիմի և նրա հովանավորների ահաբեկչական գործունեության փաստերն են,- ասել է Վասիլևը։- Այսօր ահաբեկչությունը կրկին գլուխ է բարձրացրել և հարվածում է ուղիղ Ռուսաստանի սրտին։ Նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված գրոհները ուղղված են մեզնից յուրաքանչյուրի դեմ»,- նշել է պատգամավորը և հավելել. «Հայրենիքի և նախագահի պաշտպանությունը յուրաքանչյուրիս գործն է»։

Փոխանցում է tass.ru։

Նախորդ հոդվածըԷրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի բացարձակ ռեկորդակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄեսսին ՍԱ-ի տուրիստական դեսպանի դերի համար ստանում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ