Անտոնով․ Ռուսաստանը կոչնչացնի Արևմուտքից Ուկրաինա ուղարկված ցանկացած սպառազենք

286

Ռուսաստանյան բանակը կոչնչացնի ցանկացած սպառազենք, որը արևմտյան երկրները կուղարկեն ուկրաինական զորքերին։

Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունները՝ կիևյան ուժայինների կողմից ամերիկյան սպառազինության կիրառմամբ Ղրիմին հարված հասցնելու փաստացի հնարավորության մասին։

«Բոլորի համար պետք է ակնհայտ լինի․ ինչ զենք էլ ամերիկացիները կամ նատօ-ականները մատակարարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմին, մենք դրանք կոչնչացնենք։ Այդպես է եղել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, այդպես կլինի նաև հիմա։ Նախկին Խորհրդային Միության  տաածքում նացիստական խորհրդանիշներով տանկերի հայտնվելը մեզ մղում է տապալելու նեոնացիստական ռեժիմն Ուկրաինայում և տարածաշրջանում ստեղծելու նորմալ պայմաններ՝ ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար, ինչպես նախկինում էր»,- Անտոնովի խոսքն է մեջբերում դեսպանատան մամուլի ծառայությունը։

Անտոնովը շեշտել է, որ «Ուկրաինան սպառազենքով հեղեղելը, լինի դա ամերիկյան թե ՆԱՏՕ-ի այլ երկրների, ընդամենը մեծացնելու է զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում, լրացուցիչ դժվարություններ կստեղծի նախկին խորհրդային հանրապետությունում»։

«Ուշադիր կարդացեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեզիսները։ Ռուսաստանի Դաշնությանը հաղթել պարզապես հնարավոր չէ։ Հաղթանակը մերն է լինելու»,- եզրափակել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային ջանքերը համախմբել ընդդեմ ֆաշիզմի
Հաջորդ հոդվածըNYT․ ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինային միջոցներ են պետք՝ Ղրիմին հարվածելու համար