Անտոնով․ «Տաքգլուխները պետք է ուշքի գան և թույլ չտան միջուկային արմագեդոն»

177

Միացյալ Նահանգների վարչակազմն իր դաշնակիցների հետ միասին լայնածավալ հիբրիդային պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի դեմ՝ նրա տարածքում։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչների պնդումներն այն մասին, թե Մոսկվան վտանգավոր և անխելամիտ հռետորաբանություն է օգտագործում միջուկային ոլորտում։

«Ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները տոտալ հիբրիդային պատերազմ են սանձազերծել Ռուսաստանի դեմ մեր իսկ տարածքում։ Միաժամանակ հարստություն են դիզում ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հաշվին՝ ստիպելով ֆինանսավորել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ռենեսանսը։ Նման փողեր ԱՄՆ պաշտպանությունը չի տեսել նույնիսկ սառը պատերազմի տարիներին»,- Անտոնովի խոսքն է մեջբերել դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ ամերիկյան հասարակությանն ուղղել վաղուց հասունացած մի հարց․ Ռուսաստանն է՛լ ինչ պետք է ասի կամ անի, որպեսզի վարչակազմում տաքգլուխներն ուշքի գան և թույլ չտան միջուկային արմագեդոն, որի կանխման համար հրապարակավ այդքան անհանգստանում է Սպիտակ տան ղեկավարությունը»,- նշել է դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըWP․ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ
Հաջորդ հոդվածըՇախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդները կխաղան Աստանայում