‘Անտոն Շունինը առնվազն 10 օր բաց կթողնի մարզումները’

962

Հայտնի են դարձել Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինի բուժզննման արդյունքները: Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Դինամո» — «Զենիթ» հանդիպման (1:0, հանդիպումը դադարեցվել է) 35-րդ րոպեին տրիբունայից նետված ճայթռուկը վնասել էր դարպասապահի դեմքը:

«Մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ Անտոն Շունինը ստացել է աչքերի քիմիական այրվածք, ինչպես նաեւ լսողության թուլացում:

Բժիշկները Անտոնին խորհուրդ են տվել մոտակա 10 օրը զերծ մնալ մարզումներից: Մարզումները Շունինը կվերսկսի նրա առողջական վիճակի ամենօրյա հետազոտության արդյունքներով»,- նշված է Մոսկվայի «Դինամոյի» պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ արդեն հայտնի է դարձել այն անձը, որի նետած ճայթռուկը վնասել էր Շունինին: Նախնական տեղեկություններով, նա «Զենիթի» երկրպագուհի է եղել:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում օրվա ընթացքում երկրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել ‘
Հաջորդ հոդվածը‘Քիդմանն առաջարկում է Ֆյորտին նորից «դառնալ» իր ամուսինը ‘