‘Անտուան Գրիզմանը դարձավ «Ատլետիկո»-ի խաղացող’

922

«Ատլետիկո»-ն և «Ռեալ Սոսեդադը» համաձայնության են եկել բասկերի հարձակվող  Անտուան Գրիզմանի հարցում: Այս մասին հաղորդում է մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացի խաղացողը այսоր բժշկական հետազոտություն կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի  «Ատլետիկո-ի հետ: Համաձայնագրի ժամկետները և տրանֆերի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ իր առաջատար խաղացողի համար «Ռեալ Սոսեդադը» կստանա  25 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն կենտրոնական պաշտպանի դիրքի համար դիտարկում է 5 թեկնածու ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսի հերթական վրիպումը (տեսանյութ)’