‘Անրի. «Գվարդիոլան հեղափոխություն կկատարի «Մանչեսթեր Սիթի»-ում»’

1158

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Խոսեպ Գվարդիլոայի Մանչեսթեր տեղափոխությունից:

«Գվարդիոլան հեղափոխություն կկատարի «Մանչեսթեր Սիթի»-ում: Նա էական փոփոխություններ կկատարի թիմի կազմում: Այն ֆուտբոլիստները, ովքեր չեն համապատասխանի Խոսեպի պահանջներին, անմիջապես կհեռացվեն թիմից: Եվ ոչ ոք հաշվի չի առնի այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը, աշխատավարձի չափը կամ որակները:

Ոչ ոք ապահովագրված չէ: Պեպը ոչ միայն կցանկանա Պրեմիեր լիգայի հաղթող դառնալ: Նա գերիշխանություն կհաստատի անգլիական ֆուտբոլում»,- The Sun-ը մեջբերում է Անրիի խոսքերը:

Հիշեցնենք՝ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչն ամռանը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթի»-ն:

Նախորդ հոդվածը‘Չիչարիտոն կարող է «Բավարիա» տեղափոխվել’
Հաջորդ հոդվածը‘ Մեսսին փետրվարի 9-ին երիկամների վիրահատության կենթարկվի’