‘Անրի. «Ես չեմ հասկանում՝ Լուի վան Գալի գլխավորությամբ Մարսյալն ի՞նչ է անում խաղադաշտում»’

1068

«Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թյերի Անրին, ով այժմ որպես ֆուտբոլային փորձագետ աշխատում է «Sky Sports»-ում, քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: Անրին կարծում է՝ հոլանդացի մասնագետը ճիշտ չի օգտագործում Անտոնի Մարտյալի ունակությունները:

-Ես չեմ հասկանում՝ Լուի վան Գալի գլխավորությամբ Մարտյալն ի՞նչ է անում խաղադաշտում: Ինչու՞ է նա խաղում եզրում, եթե պետք է լինի տուգանային հրապարակում: Նա պետք է ավելի ագրեսիվ լինի: Ինչու՞ է վախենում: 

«Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ էր այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանար գոլեր խփել և միշտ լարվածության մեջ պահել մրցակցի պաշտպաններին: Մարտյալը եկավ և սկսեց անել այն, ինչ իրենից սպասում էին, իսկ ի՞նչ ենք տեսնում այժմ… Մարտյալը խաղում է եզրում և գրեթե չի ստանում գնդակ: Եթե ես մարզիչ լինեի, Մարտյալը կխաղար կենտրոնական հարձակվողի դիրքում, և թիմի խաղը կկառուցվեր նրա շուրջ,-ասել է Անրին:

Նախորդ հոդվածը‘«Kicker». Մխիթարյանը Բունդեսլիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկում է’
Հաջորդ հոդվածը‘«Ruhr Nachrichten». «Բորուսիայի» 5 լավագույն ֆուտբոլիստները’