‘Անրի կարծիքով Սանչեսը կոնֆլիկտ ունի «Արսենալ»-ի ֆուտբոլիստների հետ’

8242

«Արսենալ»-ի նախկին հարձակվող Տիերի Անրին կարծում է, որ «զինագործներ»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսը խնդիրներ ունի իր թիմակիցների հետ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ֆրանսիացու ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ «Արսենալ»-ի մի շարք ֆուտբոլիստներ չեն տոնել ԱՊԼ-ի 20-րդ տուրում Սանչեսի՝ «Քրիսթալ Փելաս»-ին խփած գնդակը:

Անրին կարծում է, որ Սանչեսի և «Արսենալ»-ի ֆուտբոլիստների հարաբերությունների վատթարացման պատճառը չիլիացու ակումբային գրանցումը փոխելու ցանկությունն է:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն կողմնորոշվել է Գրիզմանի և Կոուտինյոյի տրանսֆերների հարցում’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. Եթե «Յուվենթուս»-ին դարպասապահ պետք լինի, ապա կխաղամ նույնիսկ 80 տարեկանում’