‘Անրի «Ման. Յունայթեդը» ղեկավարությանը կոչ է անում հեռացնել Լուի վան Գալին և հրավիրել Մոուրինյուին’

985

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով այժմ աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, կարծում է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պետք է աշխատանքից ազատի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին և թիմ հրավիրի Ժոզե Մոուրինյուին:

-«Մանչեսթեր Յունայթեդը» հաջողությունների համար պատրաստ է ամեն ինչի, իսկ Մոուրինյուն կարող է դրանք ապահովել: «Չելսիում» Մոուրինյուի վերջին անհաջողությունները չպետք է կասկածներ առաջացնեն, նա շարունակում է բարձրակարգ մարզիչ մնալ: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ միանշանակ է՝ Լուի վան Գալի գաղափարները չեն աշխատում:

Եթե Խոսեպ Գվարդիոլան գլխավորի «Մանչեսթեր Սիթին», իսկ Դիեգո Սիմեոնեն՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պարտավոր կլինի համապատասխան ձևով արձագանքել: «Մանչեսթեր Յունայթեդում» չեն կարող իրենց շարունակ այնպես պահել, ասես ամեն ինչ կարգին է,-Անրիի խոսքը մեջբերված է «The Sun»-ից:

 

Նախորդ հոդվածը‘Ռունի. «Ազնիվ չէ ամեն ինչ բարդել Լուի վան Գալի վրա»’
Հաջորդ հոդվածը‘Վալդես. Ուրախ եմ, որ 8 ամիս միայնակ աշխատելուց հետո խաղադաշտ վերադարձա (տեսանյութ)’