‘Անրի Ռենոն հերքել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին տեղեկատվությունը’

1027

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ծանոթ չէ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մասին հրապարակումներին: Այդ մասին դիվանագետը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելին, դեսպանն անհնար է համարում Փարիզի և Բաքվի միջև զենքի հետ կապված որևէ գործարքը:

«Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, չի կարող զենք մատակարարել հակամարտության որևէ կողմի. դա համապատասխան միջազգային կոնվենցիաների խախտում կլիներ»,- նշել է դեսպանը:

Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az-ը` վկայակոչելով ANS թերթը, հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ վաճառել Ադրբեջանին: Աղբյուրի համաձայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջան այցի ընթացքում ներկայացրել է «Eurosam» կոնսորցիումի շահերը և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ արել հրթիռներ ձեռք բերել կասպիական նավթային հանքավայրերի պաշտպանության համար: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպան. Եվրամիությունը չի կորցրել Հայաստանի հետ համագործակցության իր հետաքրքրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության հայտարարությունը Քարվաճառի մոտ անհետացած երիտասարդի մասին’