Անցած երկուշաբթին Անգլիայում անվանել են «ազատության օր»

621

Երկուշաբթի Անգլիայում չեղարկվել են վերջին ներքին սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Մասնավորապես, գրեթե կեսամյա դադարից հետո բացվել են գիշերային ակումբները։

Բայց անգլիացի ակումբատերերի ուրախությունը, ըստ երևույթին, երկար չի տևի․ սեպտեմբերի վերջից գիշերային ակումբենրի և զանգվածային կուտակման այլ վայրերի այցելուները պարտավոր կլինեն տեղեկանք ներկայացնել այն մասին, որ իրենք ստացել են երկու պատվաստումները։

Վերջին տվյալների համաձայն՝ 18-ից 30 տարեկան բրիտանացիների մեկ երրորդից ավելին առայժմ նույնիսկ առաջին պատվաստումը չի ստացել։

Այս պահի դրությամբ՝ ակումբներին և զանգվածայի կուտակումների մյուս վայրերին առաջարկվում է այցելուներից տեղեկանալ նրանց պատվաստվածության, բացասական թեստի կամ հակամարմինների թեստի առկայության մասին։ Սակայն վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ երկուշաբթի կայացված կարգադրության համաձայն՝ սեպտեմբերի վերջից դա պարտադիր կդառնա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 194 նոր դեպք, 102 առողջացած, 3 մահ
Հաջորդ հոդվածըTimes․ Սիրիայի վերականգնումը՝ որպես «հակաարևմտյան առանցքի» նախագիծ