‘Անցած 3 օրերին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 5 մարդ’

1188

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն հաղորդագրության համաձայն, բացահայտվել է խարդախության՝ 13, գողության` 8, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության՝ 2, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման  1-ական դեպք, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սողոմոն Քոչարյանի մահից հետո ՀՔԾ-ն բարեհաճել է քրգործ հարուցել’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’