‘Անցյալ տարի Հայաստանը ավելի քան $48.3 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել’

1022

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 5 078.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 19.8 մլրդ. դրամ կամ 48.3 մլն. ԱՄՆ դոլար, գրում է panorama.am-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` սարքեր և ապարատները, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները:

Հունվար-նոյեմբերին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 12,2%-ը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ նախորդ տարվա համեմատ աճելով 15.2 անգամ: Ըստ ԱՎԾ-ի՝ ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 18.2%-ը, Ֆրանսիային՝ 1.6%-ը, Գերմանիային` 4.1%-ը, Ավստրալիային՝ 14.3%-ը, Չինաստանին՝ 11.2 %-ը, Ռուսաստանի Դաշնությանը՝ 1.5%-ը:

Նախորդ հոդվածը‘Գողական հավաքը և ոտնատակ տրված պետականությունը’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն Հարավի դեմ միջուկային պատերազմի պլան է մշակել’