‘Անցում համամասնականի. Իվանիշվիլին կատարեց ցուցարարների պահանջներից մեկը. Aliq’

775

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Aliq»-ի փոխանցմամբ՝ խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարել է, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:

Սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

Հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝

Համամասնական ընտրություններ 2020 թվականից

Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը

Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին

 

Նախորդ հոդվածը‘Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք ՊՆ պայմանագրային զինծառայողին՝ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար’