‘Անօդաչու սարքերի ենթադրյալ օգտագործումը սադրանք է. Ուորլիք’

982

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում  գրել է. «Լեռնային Ղարաբաղի շփման գծում անօդաչու սարքերի ենթադրյալ օգտագործումը սադրանք է: Կողմերը պետք է թուլացնեն լարվածությունը»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ շփման գծում հայկական անօդաչու սարք է խփվել: Հայկական կողմը հերքել է այդ տեղեկությունը: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանն ինքն իր անօդաչու սարքն է ոչնչացրել:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Կառավարությունը կատարել է ցուցարար ձեռնարկատերերի պահանջը’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Անահիտ Հայրապետյանի «Սիրուն»-ը ‘