‘Անօթևաններից քյար չկա, իսկ շների՞ց. «ՉԻ»’

890

«Չորրորդ իշխանությունը» «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է 2013 թվականին քաղաքապետարանն ու «Երևան հիմնադրամը» միասին մոտ 25-30 միլիոն դրամ են հատկացրել անօթևանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն քաղաքապետարանը թափառող շների դեմ պայքարելու համար հատկացրել է 220 միլիոն դրամ։

«ՉԻ» — Այս աղաղակող անարդարությունն, իհարկե, «օբյեկտիվ» պատճառներ ունի։ Նախ՝ Երևանում անօթևաններն անհամեմատ ավելի քիչ են, քան թափառող շները։ Երկրորդ` անօթևանները երևի դեմ կլինեին, եթե քաղաքապետարանն իրենց դեմ պայքարեր ճիշտ այնպես, ինչպես պայքարում է թափառող շների դեմ։

Երրորդ` թափառող շների վրա ինչ գումար ասես կարելի է դուրս գրել, շները հազիվ թե դիմում-բողոքներ ներկայացնեն, հարցազրույցներ տան և այլն։ Իսկ ահա անօթևանների վրա փողեր դուրս գրելը վտանգավոր է, մեկ էլ տեսար՝ բողոքեցին։

Մի խոսքով՝ անօթևաններից քյար չկա։ Իսկ իշխանություններն, ինչպես հայտնի է, ցանկացած հարցում առաջնորդվում են առավելագույն շահույթի սկզբունքով ։

Նախորդ հոդվածը‘Թվանկարչությամբ զբաղվող գերատեսչությունների մաքրասիրությունը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Մոտակա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ’