‘ԱՆ. Դավթաշեն գյուղում թունավորման պատճառը ջուրն էր’

947

Առողջապահության նախարարության կողմից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում կատարած բակային համայցերի արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է: Այս մասին հաղորդում է նախարարության կայքը:

Բակային այցերի ընթացքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սրտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության՝ անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» բժշկական կենտրոն: Ներկայումս վիճակը բավարար է, և մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Երեկվա դրությամբ՝ հիվանդների թիվը երեքն է: Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական հրթիռը պայթել է ուղիղ եթերում (տեսանյութ)’