‘ԱՆ-ը իրականացնում է հոգեբուժարանների վերաբերյալ Օմբուդսմենի առաջարկությունները’

741

Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ  թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ: 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:

Պաշտպանի զեկույցում մատնանշվել էին այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Նախորդ հոդվածը‘Մահվան ելքով պատահար Երևանի Թբիլիսյան խճուղում’
Հաջորդ հոդվածը‘Մսամթերքը թանկացել է 3.6%-ով, հացամթերքը՝ 8.1%. ԱՎՃ’