‘ԱՆ. Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից’

757

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ:

Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։

Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ  բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել և բուժհաստատություններին է ուղարկվել երեխաների մոտ էնտերովիրուսային վարակով պայմանավորված վիճակների ախտորոշման, վարման և բուժման ուղեցույց: Միաժամանակ Էնտերովիրուսային վարակների վերաբերյալ հուշաթերթիկ է պատրաստվել մայրերի համար։

Առողջապահության նախարարություն 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիների ցույցը կառավարության մոտ. Ֆոտոշարք’