‘ԱՆ. Հանրապետությունում սուր շնչառական վարակների աշխուժացում է նկատվում’

285

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: 

Աղբյուրի համաձայն, վերջինս պայամանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ: Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են րգիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:

Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. խուսափեք հիվանդների հետ շփումից,  եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, հագնվեք եղանակին համապատասխան, պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները:

Նախորդ հոդվածը‘Առաջարկում են Արցախում հարկային համաներում հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների (Տեսանյութ)’