‘ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները’

1371

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

•   ջերմության բարձրացում` 380C–ից բարձր,

•   հազ,

•   հարբուխ,

•   կոկորդի ցավ,

•   գլխացավ,

•   մկանացավ,

•   փորլուծություն և փսխում:

 

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`

  • հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
  • կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր),
  • երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ և/կամ ԱՍԿՈՖԵՆ,
  • հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
  • պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը: 

 

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

 

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել  հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

 

•   առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,

•   երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,

•   շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,

•   երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,

•   առկա են ցնցումներ,

•   առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,

•   երեխան անսովոր գերգրգռված է,

•   առկա է ծանր ջրազրկում,

•   եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,

•   երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

Առողջապահության նախարարություն

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է երեք ռուսաստանցի’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ադրբեջանում ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը՝ ընդդեմ գնաճի’