‘ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդում բռնության ենթարկվածների մասին’

1301

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել այսօր առավոտյան Բաղրամյան փողոցում բռնության ենթարկվածների վերաբերյալ:

«Հունիսի 22-ի լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի  դրությամբ, ստացիոնար պայմաններում  բուժում է  ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ և թեթև  այլ վնասվածքներ:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել: Մյուսին` ըստ ցուցման կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում,  սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը»:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության գործողություններից Աշոտյանն ու ԱՄՆ դեսպանությունը նույն տպավորություններն են ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը նշում է Սահմանադրության օրը’