‘ԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է բուժզննումից’

1002

Հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները, տեղեկացնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Մինչ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա:
«Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Էպոսագետի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալին վերաբերող գործը անհիմն չէ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը այս անգամ գոլ չխփեց’