‘ԱՆ. 2014 թ. սնկի օգտագործումից տուժել է 9 մարդ’

1087

Հայաստանում 2014թ. արձանագրվել է սնկի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման 7 դեպք` 9 տուժածով, որոնցից 3-ը՝  մինչև 14 տարեկան երեխա: Թունավորումներն առաջացել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկի սննդում օգտագործման հետևանքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.

  • Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ:
  • Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
  • Սննդում չօգտագործել հում սունկ։
  • Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
  • Չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն  պետք է տեսակավորված լինի։
  • Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել:
  • Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը լրիվ համապատասխանում է «խելք անհրաժեշտ չլինելու» իր ֆորմուլային ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Կիևը մտադիր է խորացնել իր հարաբերությունները Երևանի հետ’