‘Աշխատակազմի ղեկավար. «Նախարարն ամբոխի մոտ չի իջնի». Ցուցարարները փակեցին Նալբանդյան փողոցը’

1155

«Դեմ եմ» ակցիայի մասնակիցները փակեցին Նալբանդյան փողոցի երթեւեկությունը: Նրանք այդ արեցին այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախարարը չի իջնելու ցուցարարների մոտ:

Ֆինանսների նախարարությունից նախ իջավ վարչության պետերից մեկը, այնուհետեւ` նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը: Նրանք առաջարկում են ցուցարարներին կամ իրենց պահանջները գրավոր ձեւով փոխանցել, կամ պատվիրակություն կազմել եւ բարձրանալ նախարարի մոտ` ներկայացնելու իրենց պահանջները:

Ցուցարարները պնդում են, որ նախարարն ինքն իջնի իրենց մոտ` նշելով, որ բոլոր ցուցարարները հավասար են, եւ հնարավոր չէ նրանց թվից պատվիրակություն ընտրել:
«Սա երկխոսություն չէ, սա ամբոխավարություն է: Ինչու՞ պետք է նախարարը ենթարկվի ամբոխի կամքին», — ի պատասխան՝ նշեց աշխատակազմի ղեկավարը:

«Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներն այսօր մասնավորապես նշում են, որ ֆինանսների նախարարությունը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, կուտակային վճարը դարձնել հարկատեսակ, որպեսզի հնարավոր չլինի վիճարկել դրա սահմանադրականությունը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակի մոտ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Լարված վիճակ ֆիննախի մոտ. Բերման են ենթարկել «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչների’